Сообщения

Показаны сообщения с ярлыком "Մաթեմատիկա Ընտրություն"

Բանավոր մաթեմատիկա

Խնդիր 1. Եթե անհայտ թվի եռապատիկից 8 հանենք,ստացվածը 2 անգամ փոքրացնենք, հետո 5-ով մեծացնենք,10-ի բաժանենք ,1 կստացվի:Այդ որ թիվն է: Խնդիր 2.  Գտեք այն թիվը ,որին 32 անգամ 166 ավելացնելիս 7203-ի ու 515-ի տարբերությունն է ստացվում: Խնդիր 3. Ձեռնարկությունում 118 տղամարդ և 96 կին են աշխատում,որոնց ամսական 564400դր. աշխատավարձ է տրվում:Տարեկան ամեն տղամարդ և ամեն կին ինչքան է ստանում, եթե տղամարդը կնոջից 2 անգամ շատ է ստանում : Խնդիր 4. Գինեգործը ունեցած420 դույլ գինուց վաճառեց 6 անգամ  ավելի շատ , քան մնաց իր մոտ: Նա որքան դրամ ստացավ, եթե յուրաքանչյուր 5 դույլ գինին արժե 2500 դրամ: Խնդիր 5. Խանութում մի քանի նույնատիպ աթոռներ կային:Եթե հատը 630 դր. վաճառեին , 3480 դր. կտուժեին, եթե 750-ով վաճառեին , ոչ կտուժեին , ոչ օգուտ կունենային: Խանութում քանի աթոռ կար: Խնդիր 6. Առյուծը, վագրը, ուղտը միասին կշռում էին  1020 կգ.: Վագրը 70 կիլոգրամով ավելի էր կշռում , քան առյուծը: Ուղտը 200 կգ-ով ավել էր կշռում առյուծից: Որքան էր ուղտի զանգվածը: Խնդիր 7. Մի գ...

Բանավոր մաթեմատիկա

Խնդիր 1. Եթե թվից 27 հատ 379 հանենք, կստանանք 0։Այդ ո՞ր թիվն է։ Խնդիր 2. Վահրամ 300 դրամանոց գրիչ և  30 դրամանոց տետր գնեց։ Քանի տետր գնեց, եթե  ընդամենը 510դր. ծախսեց։ Խնդիր 3. Յուրաքանչյուր խնձոր 85լումայով էժանացավ։ Արդյունքում խնձոր գնողը 107դր. 95 լումա տնտեսեց։Քանի խնձոր գնեց։ Խնդիր 4. Պարոն Ազատյան իր տունը վաճառեց և այդ գումարով ենթադրում էր ապրել 7 տարի, սակայն 5 տարում ծախսեց, քանի որ ամեն տարի նախատեսվածից 486դ ավելի էր ծախսում։ Տունն ինչ գնով վաճառեց։ Խնդիր 5. Պարոն Նիկոյանից նրա տարիքը հարցրին։ Պատասխանեց. Եթե տարիքիս կեսին 7 ավելացնենք, կստանանք 13 տարի առաջվա տարիքս։ Քանի տարեկան էր նա։ Խնդիր 6. Հայրը 4 որդիներին 75600դր կտակեց, որից 10800-ը ավագ որդուն, 2-րդին այնքան, որքան ավագին ու կրտսերին միասին, 3-րդին`2-րդի կրկնապատիկը հանած 30000դր։Յուրաքանչյուրը որքան ստացավ։ Խնդիր 7. 9 տղամարդու,, 5 կնոջ և 7 երեխայի համար 22800 դր. Է ծախսել, ընդ որում, ամեն կնոջ համար 3 անգամ ավելի է ծախսվել, քան երեխայի, իսկ տղամարդու համար ` 2 անգամ ավելի, ք...

Բանավոր մաթեմատիկա

Խնդիր 1. ՈՒՐԱԽ ԹԻՎ Ուրախ թիվը  որոշվում է հետևյալ կերպ. վերցվում է ցանկացած դրական  ամբողջ թիվ , հաշվվում է նրա առանձին  թվանշանների  քառակուսիների գումարը , գործընթացը կրկնվում է այնքան, մինչև թվանշանների քառակուսիների գումարը հավասարվում է 1-ի կամ այն անվերջ կրկնվում է և չի հավասարվում 1-ի: Որոշել արդյոք 19 թիվը ուրախ  թիվ է թե ոչ։ Խնդիր2. Մոգական քառակուսի Խաղ ՝ մոգական քառակուսիներ

Բանավոր մաթեմատիկա

Խնդիր 1. Տատիկը թոռնիկների համար պատրաստում է բլիթներ։  Բլիթների պատրաստման համար նա օգտագործում է փոքր թավա, որի մեջ տեղավորվում է ընդամենը 2 բլիթ։ Յուրաքանչյուր բլիթի մեկ կողմը պատրաստելու համար անհրաժեշտ է 1 րոպե։ 3 բլիթ պատրաստելու համար նա ծախսել 3 րոպե 4-ի փոխարեն։ Ի՞նչպես դա նրան հաջողվեց։ Խնդիր 2. Ունենք 9 կգ բրինձ և 50 գ  200 գ կշռաքարեր։ 3 կշռումով կշռել 2 կգ բրինձ։ Խնդիր 3. Գիրքը տպագրելու համար պահանջվել է 2775 թվանշան, այն էջակալելու համար։ Քանի Էջ ունի գիրքը։ Խնդիր 4. Կարո՞ղ է արդյոք թղթե բաժակով ջուրը եռալ կրակի վրա։ Խնդիր 5. 3 հավ 3 օրում ածվում են 3 ձու։ Քանի ձու կածեն 12 հավը 12 օրում։ Խնդիր 6. Երեկ չէ անցած օրը Արամը 17 տարեկան էր։ Հաջորդ տարի կլրանա նրա 20 ամյակը։ Ինչպե՞ս դա կարող է պատահել։

Բանավոր մաթեմատիկա

1. Պատկերացրու, որ մասնակցում ես մրցավազքի և երկրորդ վազորդից առաջ ես ընկնում: Ո՞ր տեղն ես դու հիմա զբաղեցնում: 2.Հետիոտնը, հեծանվորդը և մարդատար մեքենան անցան որոշակի ճանապարհներ: Հեծանվորդն անցավ  16  կմ, հետիոտնը` հեծանվորդից  4  անգամ քիչ, մեքենան՝ հետիոտնից  367  կմ-ով շատ: Քանի՞ կմ անցան հետիոտնը և մեքենան: 3.Հաշվեք նշված թվերի թվաբանական միջինը` 7 + 77 + 777 + 7777 + 77777 + 777777 + 7777777 4.  33 խնձոր, կամ էլ ամբողջ խնձորների  11% – ը չվաճառվեցին։  Քանի՞ խնձոր է վաճառվել։ 5. 12345 թվանշաններից մի քանիսի արանքում դրեք թվաբանական գործողության նշանններ,որ ստացվի 22: 6. 52412 թվաշաններից մի քանիսի արանքում դրեք թվաբանական գործողության նշաններ, այնպես որ ստացվի 100: 7.Ինչպե՞ս 5-լիտրանոց կաթսայի և 3-լիտրանոց կաթսայի միջոցով ջրի ծորակից դույլի մեջ լցնել 4 լիտր ջուր: 8.Ունենք 8 լիտրանոց անոթ, որը ամբողջությամբ լցված է ջրով: Կարո՞ղ եք այն բաժանել 2 հավասար մասերի, օգտագործելով միայն 3 և 5 լիտրանոց երկ...

Բանավոր մաթեմատիկա

Изображение
1. Լիլիթը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Լիլիթը, եթե վերջինի համարը 29-ն էր: 2. Կռահելով, թե ինչպես է առաջացել առաջին տողի փակագծում գրված թիվը, փոխարինեք ?: 19 (51) 32 37 (?) 42 29 (?) 38 4.Ձող կտրելը արժի 1000 դրամ: Քանի՞ դրամ կարժենա ձողը 11 մասի բաժանելը: 5. Ձմերուկը կշռում է 4 կգ և ևս կես ձմերուկ։ Քանի՞ կիլոգրամ է կշռում ձմերուկը։ 6. Եթե գիշերվա 12։00-ին անձրև է գալիս, ապա կարելի՞ է արդյոք ակնկալել, որ 72 ժամ հետո արևոտ եղանակ կլինի։ Ինչու՞։ 7.Մատիտը դրեցին գետնին ու խնդրեցին մի քանի մարդու ցատկել դրա վրայով, սակայն ոչ ոք չկարողացավ դա անել։ Ինչո՞ւ։ 8.Կենդանիների դպրոցում սովորում են 3 փիսիկ, 4 բադիկ, 2 սագիկ և մի քանի գառնուկ։ Բու ուսուցչուհին պարզեց, որ իր բոլոր աշակերտները միասին ունեն 44 ոտք։ Քա՞նի գառնուկ կա դպրոցո՞ւմ։ 9.Վիշապն ունի 10 գլուխ։ Եթե կտրեն վիշապի երկու գլուխները,  փոխարենը կաճի 1 գլուխ։ Քաջ հերոսը կտրեց վիշապից 8 գլուխ։ Այժմ քանի՞ գլուխ ունի վիշապը։ 10....

Բանավոր մաթեմատիկա

Изображение
Խնդիր 1․ Մեծն թագավոր Սողոմոն Իմաստունի շիրմաքարին պատկերված է հետևյալ դրոշմը։ Փորձել հաշվել,թե քանի հավասարակողմ եռանկյուն է պատկերված նկարում։ Խնդիր 2․ Նկարել  նկարում առկա գծապատկերը,հետևելով հետևյալ կանոներին՝ մատիտը չառանձնացնել թղթից, նույն գծով երկու անգամ չանցնել, գծերը չպետք է հատվեն։ Խնդիր 3․ Պատկերը գծի (ոչ ուղիղ գիծ) օգնությամբ բաժանել երկու հավասար մասերի  ։ Խնդիր 4․ Վանդակի մեջ գրել համապատասխան թիվը։ Խնդիր 5․ Խնդիրներ լուցկիներով 1. Ճիշտ հավասարություն , Տեղափոխել մեկ լուցկու հատիկ այնպես , որ ստացվի ճիշտ հավասարություն։  2․Թողնել մեկ եռանկյուն Մեկ լուցկու հատիկ տեղափոխելով ստանալ մեկ եռանկյուն։ 3․ 7 հատ քառակուսի Տեղափոխել 2 լուցկու հատիկ այնպես, որ ստացվի 7 հատ քառակուսի։ 4․  9 քառակուսուց 2 քառակուսի 8 հատ լուցկու հատիկ հեռացնելով ստանալ 2 հատ քառակուսի։  5․ Բանալին վերածել քառակուսիների Տեղափոխել 4 հատ լուցկու հատիկ այնպես , որ ստացվի 3 հատ քառակո...

Մաթեմատիկա ըստ ընտրության

Изображение
Հանելուկ 1 Մտնում ես մութ սենյակ։ Սենյակում կա՝ գազօջախ, կերոսինային լամպ և մոմ։ Գրպանումդ կա 1 տուփ լուցկի։ Ի՞նչը կվառես առաջին հերթին։ Հանելուկ 2 Գործարարը 10 դոլարով ձի գնեց և վաճառեց 20-ով։ Հետո նա գնեց նույն ձին 30-ով և վաճառեց 40-ով։ Հարց՝ որքա՞ն է գործարարի գումարային եկամուտը այդ երկու գործարքից։ Հանելուկ 3 Ո՞վ է առավոտյան քայլում 4, ցերեկը 2, իսկ երեկոյան 3 ոտքերի վրա։ Հանելուկ 4 Անտառում նապաստակ է։ Անձրև եկավ։ Հարց՝ ինչպիսի՞ ծառի տակ կթաքնվի նապաստակը։ Հանելուկ 5 Շուն -3, կատու – 4, ավանակ – 2, ձուկ – 0։ Ինչի՞ է հավասար աքլորը և ինչու։ Հանելուկ 6 Գիտնականները սեղանի ծայրին դրեցին մի փակ տարա, որի գրեթե կեսը սեղանից դուրս էր: Երկար րոպեներ հետո այդ տարան ընկավ ցած: Ինչու՞: Ի՞նչ կար տարայի մեջ: Հանելուկ 7 1. Քանի՞ զբոսաշրջիկ է ապրում այս ճամբարում: 2. Ե՞րբ են նրանց այստեղ եկել` այսօր, թե մի քանի օր առաջ: 3. Մոտակա գյուղը ճամբարից հեռու՞ է: 4. Որտե՞ղ է 4-րդ զբոսաշրջիկը: Հանելուկ 8  Երեխաները դուրս էին եկել անտառում զբոսնելու: Նրանց ընդառաջ դուրս եկավ նապ...

Մաթեմատիկա ըստ ընտրության

Изображение
Ի՜նչ ֆիգուր պետք է լինի հարցական նշանի տեղը։ 2. Հինգ  տարի  առաջ  քույրն  ու  եղբայրը  միասին  8  տարեկան  էին: Քանի՞տարեկան      կլինեն նրանք  միասին  5  տարի  հետո: 3. Ձեռքերին  կա  10  մատ: Քանի՞  մատ  կա  10  ձեռքին: 4. Շշով  հյութն  արժի  100 դրամ: Հյութը  շշից  80  դրամով  թանկ  է: Ի՞նչ  արժի  շիշը: 5. Վաճառականն  ապրանքը  գնեց  7  դրամով  և  վաճառեց  8  դրամով, այնուհետև  զղջաց  ու  հետ  գնեց  այն  9  դրամով: Որքա՞ն  կազմեց  նրա  շահույթը: 6. Չորս  եղբայրներից  յուրաքանչյուրն  ունի  մեկ  քույր: Քանի՞   երեխա   կա  այդ   ընտանիքում : 7. Ենթադրենք` ես  և  դու  նույնքան  դրամ  ունենք: Քանի՞  դրամ  ես  պետք ...

Բանավոր մաթեմատիկա

Մաթեմատիկա ըստ ընտրության առարկայի դասաժամին 4-րդ և 5-րդ դասարանցիների հետ կատարել ենք հետևյալ խնդիրները՝ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԳԼՈՒԽԿՈՏՐՈՒԿՆԵՐ և ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽԱԲՈՒՍԻԿ ԽՆԴԻՐՆԵՐ 1. Գերանը 12 մասի կտրելու համար քանի՞ տեղից պետք է սղոցել այն: 2. Գնացքը կազմված է 10 վագոնից: Գայանեն նստած է վերջից հաշված երրորդ վագոնում: Սկզբից հաշված՝ ո՞րերորդ վագոնում է գտնվում Գայանեն: 3. Արայիկը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց բոլոր խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Արայիկը, եթե վերջինի համարը 29-ն էր: 4. Դերձակն ունի 16 մ գործվածք, որից նա օրական կտրում է 2-ական մետր: Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը: 5. Բժիշկը հիվանդին նշանակում է 3 սրսկում՝ կես ժամ ընդմիջումներով: Որքա՞ն ժամանակ է պահանջվում բոլոր սրսկումները կատարելու համար: 6. Քանի՞ թիվ կա, որ մեծ է 46-ից և փոքր է 60-ից: 7. Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4 մ է: Այդ շենքի երրորդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում: 8. Հագուստեղեն կարող արհես...