Բանավոր մաթեմատիկա

1. Լիլիթը սկսեց լուծել հանձնարարված խնդիրները, որոնցից առաջինի համարը 7-ն էր: Նա հերթականությամբ լուծեց խնդիրները: Քանի՞ խնդիր լուծեց Լիլիթը, եթե վերջինի համարը 29-ն էր:
2. Կռահելով, թե ինչպես է առաջացել առաջին տողի փակագծում գրված թիվը, փոխարինեք ?:
19 (51) 32
37 (?) 42
29 (?) 38
4.Ձող կտրելը արժի 1000 դրամ: Քանի՞ դրամ կարժենա ձողը 11 մասի բաժանելը:
5. Ձմերուկը կշռում է 4 կգ և ևս կես ձմերուկ։ Քանի՞ կիլոգրամ է կշռում ձմերուկը։
6. Եթե գիշերվա 12։00-ին անձրև է գալիս, ապա կարելի՞ է արդյոք ակնկալել, որ 72 ժամ հետո արևոտ եղանակ կլինի։ Ինչու՞։
7.Մատիտը դրեցին գետնին ու խնդրեցին մի քանի մարդու ցատկել դրա վրայով, սակայն ոչ ոք չկարողացավ դա անել։ Ինչո՞ւ։
8.Կենդանիների դպրոցում սովորում են 3 փիսիկ, 4 բադիկ, 2 սագիկ և մի քանի գառնուկ։ Բու ուսուցչուհին պարզեց, որ իր բոլոր աշակերտները միասին ունեն 44 ոտք։ Քա՞նի գառնուկ կա դպրոցո՞ւմ։
9.Վիշապն ունի 10 գլուխ։ Եթե կտրեն վիշապի երկու գլուխները,  փոխարենը կաճի 1 գլուխ։ Քաջ հերոսը կտրեց վիշապից 8 գլուխ։ Այժմ քանի՞ գլուխ ունի վիշապը։
10. Դեկտեմբեր ամսին Թավիշ կատուն քնեց ճիշտ3 շաբաթ: Քանի՞ րոպե նա քնած չէր այդ ամիս:
11.Օգտագործելով 8 թվանշանը 8 անգամ և մաթեմատիկական գործողությունները (+,-,/,*)  ստանալ 1000:
12. Օգտագործելով ընդամենը 5 հատ «+» գործողությունը, ստանալ հավասարություն`
1 2 3 4 5 = 5 4 3 2 1
Թվերի դասավորությունը խախտել չի կարելի
13. Օգտագործելով «+» և «-» գործողությունները, ստանալ հետևյալ հավասարությունը`
0 1 2 3 4 5 6 7 8 9 = 1
14. Ունենալով 1,3,4,6 և օգտագործելով մաթեմատիկական գործողությունները (+,-,/,*) , ստանալ 24:
15.
Հաշվեք, թե քանի՞ ուղղանկյուն, եռանկյուն, քառակուսի, սեղան և քանի՞ ստվարագծված եռանկյուն կա նկարում:
16. Ինչպե՞ս անենք,որ 9լ  և 4լ տարողություն ունեցող  դույլերով, ծորակից 6լ ջուր վերցնենք:
17.Ունենք 7լ և 3լ տարողություն ունեցող դույլեր: Ծորակից ի՞նչպես ստանանք 2լ,5լ ջուր:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առասպել նռնենու մասին

Բանավոր մաթեմատիկա

Ավանդական Հայկական Տոնածառ