Բանավոր մաթեմատիկա

Խնդիր 1.
Եթե թվից 27 հատ 379 հանենք, կստանանք 0։Այդ ո՞ր թիվն է։
Խնդիր 2.
Վահրամ 300 դրամանոց գրիչ և  30 դրամանոց տետր գնեց։ Քանի տետր գնեց, եթե  ընդամենը 510դր. ծախսեց։ Խնդիր 3.
Յուրաքանչյուր խնձոր 85լումայով էժանացավ։ Արդյունքում խնձոր գնողը 107դր. 95 լումա տնտեսեց։Քանի խնձոր գնեց։
Խնդիր 4.
Պարոն Ազատյան իր տունը վաճառեց և այդ գումարով ենթադրում էր ապրել 7 տարի, սակայն 5 տարում ծախսեց, քանի որ ամեն տարի նախատեսվածից 486դ ավելի էր ծախսում։ Տունն ինչ գնով վաճառեց։
Խնդիր 5.
Պարոն Նիկոյանից նրա տարիքը հարցրին։ Պատասխանեց. Եթե տարիքիս կեսին 7 ավելացնենք, կստանանք 13 տարի առաջվա տարիքս։ Քանի տարեկան էր նա։
Խնդիր 6.
Հայրը 4 որդիներին 75600դր կտակեց, որից 10800-ը ավագ որդուն, 2-րդին այնքան, որքան ավագին ու կրտսերին միասին, 3-րդին`2-րդի կրկնապատիկը հանած 30000դր։Յուրաքանչյուրը որքան ստացավ։
Խնդիր 7.
9 տղամարդու,, 5 կնոջ և 7 երեխայի համար 22800 դր. Է ծախսել, ընդ որում, ամեն կնոջ համար 3 անգամ ավելի է ծախսվել, քան երեխայի, իսկ տղամարդու համար ` 2 անգամ ավելի, քան կնոջ համար։ Յուրաքանչյուրի համար որքան է ծախսվել ։
Խնդիր 8.
4 տասնյակ ճաշի և 3 տասնյակ թեյի գդալ երի համար 1800 դրամ վճարեցին։ Հաջորդ անգամ նույն գներով 4 տասնյակ ճաշի և 5 տասնյակ թեյի գդալների համար ` 2040 դրամ։ Յուրաքանչյուր տեսակի գդալների մեկ տասնյակը ինչ արժեր։
Խնդիր 9.
312840 կգ ցեմենտ գնացքի վագոններ բարձելու համար 218 բանվոր վարձեցին, որոնք 13 ժամում 102024 կգ-ը բարձեցին։ Հաջորդ օրը բանվորների ավելացան և աշխատանքը 16 ժամում ավարտվեց։ Քանի բանվոր ավելացավ 2-րդ օրը։
Խնդիր 10.
Հեծանվորդը 960մ հառավորության վրա գտնվող  հետիոտնին հասավ 8 րոպեում։ 1 րոպեում քանի մետր էր անցնում Հեծանվորդը,եթե հետիոտնը 1 րոպեում անցնում էր 80մ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առասպել նռնենու մասին

Ավանդական Հայկական Տոնածառ

Բանավոր մաթեմատիկա