Մաթեմատիկա ըստ ընտրության
Ի՜նչ ֆիգուր պետք է լինի հարցական նշանի տեղը։

2. Հինգ տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 8 տարեկան էին: Քանի՞տարեկան կլինեն նրանք միասին 5 տարի հետո:
3. Ձեռքերին կա 10 մատ: Քանի՞ մատ կա 10 ձեռքին:
4. Շշով հյութն արժի 100 դրամ: Հյութը շշից 80 դրամով թանկ է: Ի՞նչ արժի շիշը:
5. Վաճառականն ապրանքը գնեց 7 դրամով և վաճառեց 8 դրամով, այնուհետև զղջաց ու հետ գնեց այն 9 դրամով: Որքա՞ն կազմեց նրա շահույթը:
6. Չորս եղբայրներից յուրաքանչյուրն ունի մեկ քույր: Քանի՞ երեխա կա այդ ընտանիքում:

7. Ենթադրենք` ես և դու նույնքան դրամ ունենք: Քանի՞ դրամ ես պետք է տամ քեզ, որպեսզի դու ինձնից 10 դրամ ավելի ունենաս:
8. Որքանո՞վ է ամենամեծ միանիշ թիվը փոքր ամենափոքր երկնիշ թվից:
9․Գտնել օրինաչափությունը,ինչ թիվ պետք է լինի հարցականի փոխարեն։



Խնդիրներ լուցկիներով
1. Երեք լուցկու հատիկ տեղափոխիր այնպես, որ ստացվի 4 հատ եռանկյուն.

2. 4 լուցկու հատիկ տեղափոխելով՝ ստացիր 3 քառակուսի.

3. 3 լուցկու հատիկ տեղափոխելով՝ ստացիր 2 քառակուսի.

4. 3 լուցկու հատիկ տեղափոխելով՝ ստացիր 3 քառակուսի.

5. 4 լուցկու հատիկներով քառակուսին բաժանիր երկու հավասար մակերես ունեցող պատկերների.

Комментарии
Отправить комментарий