Բանավոր մաթեմատիկա

Խնդիր 1.
Եթե անհայտ թվի եռապատիկից 8 հանենք,ստացվածը 2 անգամ փոքրացնենք, հետո 5-ով մեծացնենք,10-ի բաժանենք ,1 կստացվի:Այդ որ թիվն է:
Խնդիր 2. 
Գտեք այն թիվը ,որին 32 անգամ 166 ավելացնելիս 7203-ի ու 515-ի տարբերությունն է ստացվում:
Խնդիր 3.
Ձեռնարկությունում 118 տղամարդ և 96 կին են աշխատում,որոնց ամսական 564400դր. աշխատավարձ է տրվում:Տարեկան ամեն տղամարդ և ամեն կին ինչքան է ստանում, եթե տղամարդը կնոջից 2 անգամ շատ է ստանում :
Խնդիր 4.
Գինեգործը ունեցած420 դույլ գինուց վաճառեց 6 անգամ  ավելի շատ , քան մնաց իր մոտ: Նա որքան դրամ ստացավ, եթե յուրաքանչյուր 5 դույլ գինին արժե 2500 դրամ:
Խնդիր 5.
Խանութում մի քանի նույնատիպ աթոռներ կային:Եթե հատը 630 դր. վաճառեին , 3480 դր. կտուժեին, եթե 750-ով վաճառեին , ոչ կտուժեին , ոչ օգուտ կունենային: Խանութում քանի աթոռ կար:
Խնդիր 6.
Առյուծը, վագրը, ուղտը միասին կշռում էին  1020 կգ.: Վագրը 70 կիլոգրամով ավելի էր կշռում , քան առյուծը: Ուղտը 200 կգ-ով ավել էր կշռում առյուծից: Որքան էր ուղտի զանգվածը:
Խնդիր 7.
Մի գյուղացու հարցրին, թե որքան փող ունի :Նա պատասխանեց .« Եղբայրս ինձնից 3 անգամ շատ ունի, հայրս  եղբորիցս ՝ 3 անգամ, պապս հորիցս՝ 3 անգամ:Բոլորս միասին 100000դր. ունենք: Որոշեցեք, թե ես որքան փող ունեմ»:
Խնդիր 8.
Գյուղացին, գիտենալով, որ կովը 4 անգամ թանկ է , քան շունը, ձին էլ կովից է 4 անգամ թանկ, 400000 դր վերցրեց ու քաղաք գնաց: Ամբողջ դրամով  1 շուն , 2 կով և 1 ձի գնեց:
Գտեք ամեն կենդանու գինը:
Խնդիր 9.
Չեխիայի թագուհու պալատ 3 մարդ եկան՝ նրա դստեր ձեռքը խնդրելու: Թագուհին նրանց այսպիսի խնդիր առաջադրեց.« Կողովում սալորներ կան: Եթե ձեզանից առաջինին սալորների կեսը և  էլի 1 սալոր տանք, երկրորդին ՝ մնացածի կեսը և 2 սալոր , երրորդին՝ մնացածի կեսը և 3 սալոր , կողովում սալոր չի մնա: Ես կշարունակեմ խոսել ձեզնից նրա հետ , ով կասի , թե կողովում քանի սալոր կա»: Արքայադստեր ձեռքը խնդրողները ինչ պետք է պատասխանեին:
Խնդիր 10.
Ավագյանները  ՝ հայրը, մայրը , որդին, հողամասից 970 կգ միրգ հավաքեցին: Մայրը որդուց 70 կգ-ով ավելի հավաքեց, հայրը՝ 90 կգ-ով:
Յուրաքանչյուրը որքան միրգ հավաքեց:
Աղբյուրը՝ Գ. Հակոբյանի  «Թվաբանական խնդիրների ժողովածու»  Երևան 1995

Комментарии

Популярные сообщения из этого блога

Բանավոր մաթեմատիկա

Մխիթար Սբաստացի, Մխիթարյան միաբանություն

Մաթեմատիկա ըստ ընտրության