Բանավոր մաթեմատիկա

1. Պատկերացրու, որ մասնակցում ես մրցավազքի և երկրորդ վազորդից առաջ ես ընկնում: Ո՞ր տեղն ես դու հիմա զբաղեցնում:
2.Հետիոտնը, հեծանվորդը և մարդատար մեքենան անցան որոշակի ճանապարհներ:
Հեծանվորդն անցավ 16 կմ,
հետիոտնը` հեծանվորդից 4 անգամ քիչ,
մեքենան՝ հետիոտնից 367 կմ-ով շատ:
Քանի՞ կմ անցան հետիոտնը և մեքենան:

3.Հաշվեք նշված թվերի թվաբանական միջինը`
7 + 77 + 777 + 7777 + 77777 + 777777 + 7777777
4.  33 խնձոր, կամ էլ ամբողջ խնձորների  11% – ը չվաճառվեցին։  Քանի՞ խնձոր է վաճառվել։
5. 12345 թվանշաններից մի քանիսի արանքում դրեք թվաբանական գործողության նշանններ,որ ստացվի 22:
6. 52412 թվաշաններից մի քանիսի արանքում դրեք թվաբանական գործողության նշաններ, այնպես որ ստացվի 100:
7.Ինչպե՞ս 5-լիտրանոց կաթսայի և 3-լիտրանոց կաթսայի միջոցով ջրի ծորակից դույլի մեջ լցնել 4 լիտր ջուր:
8.Ունենք 8 լիտրանոց անոթ, որը ամբողջությամբ լցված է ջրով: Կարո՞ղ եք այն բաժանել 2 հավասար մասերի, օգտագործելով միայն 3 և 5 լիտրանոց երկու ամաններ:
9. 3 անգամից պանիրը բաժանիր 8 հավասար մասերի:
10.Ունենք 7լ և 3լ տարողություն ունեցող դույլեր: Ծորակից ի՞նչպես ստանանք 2լ,5լ ջուր:

http://www.vseigritut.ru/matem/matematicheskie-igry16.php

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առասպել նռնենու մասին

Ավանդական Հայկական Տոնածառ