Անահիտ աստվածուհու և Անի քաղաքի մասին Ինչքան շատ է լինում առասպելի հին ծագումը, այնքան էլ շատ է նրա մեջ ճշմարտությունը: Առասպելներից մեկում ասվում է, որ հայ դիցաբանության գլխավոր աստծո՝ Արամազդի դստեր անունը Անահիտ էր, որը նշանակում է «ոսկեմազ» կամ «ոսկեբազուկ»: Բայց չգիտես ինչու շատ-շատերը, նայելով նրան, տեսնել գեղեցկությունը, բացականչում էին՝ Ան՛ի: Այդպես էին նրան անվանում համարյա թե բոլորը (իսկ այդ անունը նշանակում է «ամենագեղեցիկ»): Միջին դարերում հայկական ամենագեղեցիկ քաղաքը և մայրաքաղաքներից մեկը Անին էր: Նրա վրա կարծես Անահիտ աստվածուհու երկնային դեմքի երկրային պատկերը լիներ: Բացի այդ Անին անվանում էին նաև «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: Սլաքաձև փողոցների շիտակությունը, վեհասքանչ տաճարների գմբեթները, ծաղկող այգիները, անգամ ստորերկրյա հաղորդակցության ուղիները քաղաքում ամեն ինչ նշանավորված էր վեհասքանչ ու աներկրային գեղեցկությամբ: Իսկ կառուցել է այդ քաղաքը հայ մեծ ճարտարապետ Տրդատը: Եվ մինչև չկառուցվեց ամբողջ քաղաքը, Անիի անունը հնչում էր նրա շուրթերին ինչպես մի ե...
Комментарии
Отправить комментарий