Տնային + Նամակ Հովհաննես Թումանյանին

Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:
«Մի անգամ իմ բարեկամ մի  որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,   երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չէր փախչում,  չէր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…
 Հարցեր և առաջադրանքներ
      1. ստեղծագործությունից է հատվածը: Նշի՛ր հեղինակի անունը:                                                                  Եղնիկը
  1. Գրի՛ր որսորդ, խորունկ, անդուլ, խարտյաշ բառերի հոմանիշները:                                         որսորդ-որսկան, խորունկ-խորը, անդուլ-անդադար, խարտյաշ-դեղին
  2. Տեքստից դո՛ւրս գրիր երեկո բառի հոմանիշը:                                                                                                երեկո-իրիկուն                                                                         
  3. Տրված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանի՛ր, որոշիր կազմությունը 
 Օրինակ՝  հեքիաթական- հեքիաթ(արմատ)+ ական(ածանց), ածանցավոր բառ
անտառուտ-անտառ(արմատ)+ուտ(ածանց)
վերջալույս-վերջ(արմատ)+ա+լույս(արմատ)
աշնանային-աշուն(արմատ)+աին(ածանց)
խորասույզ-խոր(արմատ)+ա+սույզ(արմատ)
անտառ-ան(ածանց)+տառ(արմատ)
Գրի՛ր  «Նամակ Հովհաննես Թումանյանին»:
Սիրելի Հովհաննես Թումանյան ջան, ես շատ-շատ կուզեի, որ դուք շարունակեիք գրել պատմվածքներ, հեքիաթներ, երգեր և այլ․․․ Ես շատ եմ սիրում կարդալ, երգել ձեր երգերը և բանաստեղծություները։ Ես շատ կուզեի, որ դուք ապրեիք ինչքան ուզեիք (անվերջ) Շատ կուզեի։
Սիրով ՛ Մհեր Կիրակոսյան։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առասպել նռնենու մասին

Ավանդական Հայկական Տոնածառ

Բանավոր մաթեմատիկա