Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.

լաւ — լավ
կոյր — կույր
Բառարան
աչօք — աչքով
մտօք — մտքով

Հարցեր և առաջադրանքներ

1.       Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու
Լավ է լինել կույր աչքով, քան կույր մտքով։
Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:
Գրաբար տարբերակով ավելի գեղեցիկ է հնչում։
2.      Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր: Այս արտահայտությունը նշանակում է անմիտ լինել, չունենեալ միտք և գաղափար։ Հակառակ իմաստն է սուր միտք ունենալ, պայծառ միտք ունենալ։ 
3.      Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):
Այո սրտով կույր մարդը զգացմունք չունի։
4.      Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը: Բացատրի՛ր  բլոգումդ:
Ավելի լավ է լինել աչքով կույր քան թե մտքով՝ (Խելք չունենալ, անխելք լինել):

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առասպել նռնենու մասին

Ավանդական Հայկական Տոնածառ

Բանավոր մաթեմատիկա