Նորաշենի մասին

Պատմություն



Գյուղը հիմնադրվել է 1873 թվականին։ Նախկինում ունեցել է Դվին Քյուրդքենդ, Դվին Քրդական, Դվին Քյուրդուքենդ, Նորաշեն Վերին, Քուրդիքենդի Վերին անվանումները։ Նոր անվանումը պայմանավորված է Այրարատ աշխարհի Մազազ գավառի Նորշեն բնակավայրի հետ։
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից գտնվում է 910 մ բարձրության վրա։

Կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի18731897192619391959197019791989200120042011
Բնակիչ36656469412592255249526943309326533003265
Norashen, Ararat Region.JPG

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի առկա 892 տնտեսություն, հանրակրթական և երաժշտական դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 856 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 172 հա և 137 հա։ Վարելահողերը զբաղեցնում են մոտ 178 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերության ոլորտում զարգացած է սննդի արդյունաբերությունը։ Գյուղում կա Գինու կոմբինատ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Առասպել նռնենու մասին

Ավանդական Հայկական Տոնածառ

Բանավոր մաթեմատիկա