Իմ ամառային հանգիստը

    Այս ամառ ես իմ հանգիստը անցկացրել եմ Ծաղկաձորում։ Մեր ըտանիքով և իմ շան հետ։
Շատ հետաքրքիր ու հավես անցավ։ Ես կյանքումս առաջին անգամ նստեցի ճոպանուղի։ Ամեն երեկո շրջում էինք քաղաքում։ Ման էինք գալիս, լողում էինք լողավազանում, սրճարան էինք գնում, գնդակ և թենիս էինք խաղում․․․ Տունդարձին այցելեցինք <<Կեչառիս>> եկեղեցի։ Շրջեցինք, մոմ վառեցինք, ժամեր անց ճանապարհ ընկանք։ Ճիշտ է, Ծաղկաձորում լավ էր, բայց տանն ավելի լավ է։ Գնացինք տուն, մի քանի օր անց ես, հայրիկս, հորեղբայրս և շունս գնացինք որսի։ Որս արեցինք, կրակեցինք մեր նոր հրացանով, իմ շան հետ խաղացի։ Տեղանքում քարանձավներ կային։ Շրջեցինք, այնուհետև սարի գագաթը բարձրացանք, որպեսզի սրբ․ Հովհանես եկեղեցի այցելենք։ Եկեղեցի այցից հետո միասին գնացինք մեր գյուղ։ Մի քանի օր գյուղում գիշերելուց հետո վերադարձանք տուն, որպեսզի պատրաստվենք նոր ուսումնական տարուն։





Комментарии

Популярные сообщения из этого блога

Առասպել նռնենու մասին

Բանավոր մաթեմատիկա

Ավանդական Հայկական Տոնածառ