Ճամփորդություն Մեղրաձոր
Հաղթահարվող բարձունքը ՝ Թեժառույք կամ Տրդատավանք Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց 4-5-րդ դասարանի սովորողներ Նախագծի իրականացման օր ՝ մայիսի 30 Պատասխանատու դասավանդողներ՝ Քրիստինե Շահբազյան, Ռիմա Քեքեջյան, Շողիկ Զեյնալյան Մեկնում՝ մայիսի 30-ին, ժամը 09:20, Հյուսիսային դպրոցից Վերադարձ ՝ ժամը 16:00 Նախագծի ընթացքը՝ Մինչ բարձունքը հաղթահարելը ճամբարականները ուսումնասիրում են այցելվող վայրը, ծանոթանում ժողովրդական սովորույթներին, կլիմային, բուսական և կենդանական աշխարհին, google map-ով գծում ճամփորդության երթուղին: Բարձունքի հաղթահարում։ Տերյանական, թումանյանական, չարենցյան ընթերցումներ բարձունք հաղթահարելիս, բարձունքին, ճանապարհին… «Գետը համայնքում» նախագծի մի քանի ենթանախագծերի իրականացում։